
EgyptAir ավիաընկերությանը պատկանող Airbus A320-ի զոհերի մնացորդների փորձաքննությունը ցույց է տալիս, որ ինքնաթիռում ռումբ է պայթել: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով դատաբժշկական փորձագետների տրամադրած եզրակացություններին:
Ընդ որում, նրանց խոսքով, պայթուցիկ նյութերի հետքեր դեռևս չեն հայտնաբերվել:
Փորձագետներից մեկը գործակալությանը հայտնել է, որ Կահիրե են տեղափոխվել 80 մարմնի մասեր: «Տրամաբանական բացատրություն է այն, որ պայթյուն է տեղի ունեցել»,- Associated-ը մեջբերում է դատաբժշկի խոսքը:
Հիշեցնենք, որ EgyptAir ավիաընկերությանը պատկանող Airbus A320-ը, որն իրականացնում էր Փարիզ-Կահիրե չվերթը, կորել էր ռադարներից և ընկել ծովը: Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել էին հունական Կարպատոս կղզու մոտակայքում: Ինքնաթիռում 66 մարդ է գտնվել: