Եգիպտոսի ռազմածովային ուժերը հայտնաբերել են Միջերկրական ծովում կործանված A320-ի ուղևորների իրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի ռազմածովային ուժերը Ալեքսանդրիա միջերկրածովյա քաղաքից դեպի հյուսիս 290 կմ հեռավորության վրա հայտնաբերել են ռադարներից անհետացած և ծովն ընկած EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռի բեկորներն ու ուղևորների իրերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով եգիպտական ONtv-ին:

Եգիպտոսի բանակի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ բեկորներն իսկապես հայտնաբերվել են և պատկանում են անհետացած ինքնաթիռին:

Եգիպտոսի ՌԾՈւ-ն շարունակում է որոնողական աշխատանքները:

Որոնողական օպերացիային մասնակցում են Եգիպտոսի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի ավիացիան և նավերը:




Լրահոս