Ինչ է պատմել Լոռիում ընկերոջ հորաքրոջը բռնաբարած, ապա՝ սպանած 26-ամյա երիտասարդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի  սեպտեմբերի 18-ին Լոռու մարզում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունը մարզի ընդհանուր իրավասության դատարանը բացահայտված է համարել, իսկ 26-ամյա մեղադրյալ Արթուր Ղավալյանի մեղքն՝ ապացուցված: Երիտասարդը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Այսպես, նշված օրը Արթուր Ղավալյանը՝  ալկոհոլի ազդեցության տակ, ապօրինաբար մուտք է գործել ընկերոջ՝ լսողության հետ խնդիրներ ունեցող հորաքրոջ տուն, ապա՝   բռնաբարել և  սպանել նրան: Ղավալյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

26-ամյա Արթուր Ղավալյանը մեղավոր է ճանաչվել ոչ միայն սպանության, այլև ընկերոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու ու մի շարք այլ մեղադրանքներում՝ ողջ ծավալով, ու դատապարտվել ընդհանուր առմամբ 20 տարվա ազատազրկման:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ա. Ղավալյանը, նախապես ցանկություն ունենալով սեռական հարաբերության մեջ մտնել իր ընկերոջ երբևէ չամուսնացած հորաքրոջ հետ և իմանալով, որ նա տանը միայնակ է, մուտք է գործել նրա առանձնատուն և փորձել սեռական հարաբարերության մեջ մտնել նրա հետ:

Հանդիպելով կնոջ դիմադրությանը՝ Արթուր Ղավալյանը՝ օգտագործելով իր ֆիզիկական առավելությունները, կնոջ նկատմամբ շարունակել է բռնություն գործադրել և կոտրելով նրա դիմադրությունը, բռնաբարել և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ, ապա սուր կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և սպանել նրան: Այնուհետև դեռևս գտնվելով բնակարանում, Արթուր Ղավալյանը տեսնելով, որ դրսից նկատել են իրեն, տնից վերցրել է 2 խոհանոցային դանակ և կիսամերկ վիճակում դուրս եկել բնակարանի մուտքի դռնով, ապա հանդիպելով իրեն բռնել ցանկացող ընկերոջը ձեռքին պահած դանակներից մեկը նետել է նրա ուղղությամբ, որպեսզի նրան շրջանցի և փախչի:

Սակայն ընկերը փորձել է կանխել նրա փախուստը, ապա ամբաստանյալը ձեռքին եղած մյուս խոհանոցային դանակով հարվածել է նրա կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի շրջանում և նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Հանցագործությունը ավարտին չի հասցվել, քանի որ սպանված կնոջ եղբորորդին դիմել է անհրաժեշտ պաշտպանության, իր մոտ գտնվող գրպանի դանակի գործադրմամբ 2-3 անգամ հարվածել Արթուր Ղավալյանին: Վերջինիս հաջողվել է շրջանցել կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք ստացած տղամարդուն և դիմել փախուստի:

Բացի սպանության ու սպանության փորձի մեղադրանքներից՝ դատարանը հաստատված է համարել նաև մինչ աղմկահարույց այդ սպանությունը գողության ու առանց հափշտակելու նպատակի ուրիշի ավտոմեքենային տիրանալու մեղադրանքները:

Դատարանն, այսպիսով, ամբաստանյալ Արթուր Ղավալյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 138-րդ հոդվածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով գողոթյուն, և 183-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինի տիրանալը, նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:

Ամբաստնվածը դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ, իսկ նախաքննությանը ներկայացրել է, թե ընկերոջ ընտանիքի անդամների, այդ թվում՝ նրա հորաքրոջ հետ որևէ տարաձայնություն չի ունեցել, նրանց հարաբերությունները լավ են եղել: Նրա խոսքով՝ ինքը չէր կարող նման կերպ վարվել իր մոր հասակակից կնո հետ: Իսկ դեպքի օրը, ըստ նրա, ինքը անձրևային եղանակի պատճառով չի աշխատել, մի երիտասարդի հետ որոշակի քանակությամբ ալկոհոլ է օգտագործել և այլևս ոչինչ չի հիշում: Ղավալյանի խոսքով՝ եթե անգամ ինքը կատարել է այդ զազրելի արարքները, ապա չի գիտակցել, քանի որ ո՛չ ընկերոջ, ո՛չ ընկերոջ հորաքրոջ վատը չէր ցանկանա:




Լրահոս