Այսպիսի գործողություններով Թուրքիային փորձում են սաստել. Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մի քանի գործոններ կան, որոնք թերեւս ազդեցին այս գործընթացի վրա: Վերջին տարիների «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտաքին քաղաքականությունը հատկապես Եվրոպայի առումով բավականին հակասական էր, ինչ որ առումով էլ կարելի է ասել արեւմտյան անվտանգության համակարգից Թուրքիան երբեմն դուրս է մնում կամ փորձում է ինքնուրույն քաղաքականություն վարել, կարծում եմ, որ դա արեւմուտքում ամենեւին էլ դուր չի գալիս: Եւ այսպիսի գործողություններով Թուրքիային փորձում են, որոշակի առումով սաստել»,- ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը, ասաց  «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով` բացի այս  Թուրքիան Սիրիայի հարցում շատ բացասական դերականտարություն է ունեցել եւ Եվրոպայում դա գիտակցում են: «Մասնավորապես փախստակաների մեծ թվով ներհոսքը Գերմանիա եւ մյուս եվրոպական երկրներ, պայմանավորված էր նրանով, որ Թուքրիան պարզապես փորձեց դրանով շանտաժի ենթարկել արեւմուտքին եւ խոչընդոտել մի քանի հարյուր հազարի կամ միլիոնների հասնող  մուսուլմանների եւ մերձավոր արեւելքի երկրների փախստականների մուտքը Եվրոպա»,-հավելեց Հարությունյանը:

Վերջինիս պնդմամբ. «Կարծում եմ, որ այս հարցը հասունացել էր, դուրս էր գալիս օրակարգից նորից հետ էր գալիս, եւ Գերմանիան այս քայլով վերահաստանտում է արեւմտյան քաղաքակրթության լիդերներից մեկը լինելը եւ այդպես պատմական արդարություն է վերականգնում »:

Արփինե Թովմասյան




Լրահոս