ՊԵԿ-ի ծառայողական ավտոմեքենաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է իրենց գերատեսչության ծառայողական ավտոմեքենաների ցանկը: ՊԵԿ-ն ունի 40 ծառայողական ավտոմեքենա, որից 12-ը 2007 թվականի ռուսական արտադրության «Վազ 21074», 2-ը՝ 2008-ի արտադրության ռուսական «Վազ 21214», 6-ը՝ 2010-ի արտադրության «Տոյոտա-Կորոլլա 1.4» եւ «ՀոնդաՀ-12.4» մակնիշի ավտոմեքենաներ են:

Բացի այդ՝ ՊԵԿ-ն ունի նաեւ 2015 թվականի արտադրության 16 հատ ծառայողական ավտոմեքենա՝ «Գազ- 22177, 2.8», «Գազ A63R42, 2.8» եւ այլն: Նկատենք, որ դրանք գնվել են անցած տարի, երբ այս կառույցը գտնվում էր ֆինանսների նախարարության ենթակայության տակ: ՊԵԿ-ն ունի նաեւ 2013 թվականի արտադրության «Պեժո-Պարտնյոր 1.6» եւ նույն տարեթվի արտադրության «Միցուբիշի Լ-200 TD 2.5» մակնիշի ավտոմեքենաներ:




Լրահոս