ՔԿՀ ցուցումի հետքերով. հակաօրինական դրույթներն իրավիճակ են փոխել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2016 թվականին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների համար արձակվել է թվով երեք ցուցում: 3-ն էլ տեղադրված են եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքում: Ավելի ուշ երկրորդ ցուցումի փաստաթուղթը ղեկավարության հրահանգով կայքից հեռացվել է: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկրորդ ցուցումը օրենսդրությանը հակասող դրույթներ եւ պահանջներ է պարունակել, այդ իսկ պատճառով փաստաթուղթը շրջանառությունից հանվել է:

Ավելին՝ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ մինչ փաստաթղթի շրջանառությունից հանվելը, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների աշխատակիցները հրաժարվել են դրա պահանջները կատարել, ինչի հետեւանքով նրանցից շատերը ՔԿՀ ղեկավարության կողմից կարգապահական տույժերի են ենթարկվել, իսկ ավելի ուշ հեռացվել են աշխատանքից: Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՔԿՀ վարչություն, որտեղից հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց. «ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի 23.2014 թիվ 40/7-2620 ցուցումը քրեակատարողական վարչության պաշտոնական կայքից հանվել է ոչ թե ՀՀ օրենսդրությանը հակասելու կամ ծառայողների կողմից այն կատարելուց հրաժարվելու, այլ դրանում պարունակվող տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված կարգով գաղտնագրվելու եւ ՀՀ արդարադատության նախարարության տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկում ընդգրկվելու պատճառաբանությամբ. «Տեղեկատվության ազատության ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի եւ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով»:

Միաժամանակ հայտնում ենք նաեւ, որ ՀՀ արդարադատության քրեակատարողական ծառայության բնագավառում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հրապարակման ենթակա չէ պետական եւ ծառայողական գաղտնիքի ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի հիմքով»: Այս պատմության մեջ տարօրինակն այն է, որ եթե ի սկզբանե ՔԿՀ ղեկավարությունը ցուցում երկրորդը համարել է գաղտնի, ապա ինչու է այն հրապարակել կայքում, իսկ ավելի ուշ հանել այնտեղից: Նշենք, որ ցուցում երկրորդում եղել է այսպիսի հրահանգ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի պետը լիազորություններ չունի հրամայել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողներին, հատկապես հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողներին: Չի բացառվում, որ այս օրինակ ցուցումներ են եղել ՔԿՀ ղեկավարության եւ ծառայողների ներքին խմորումների պատճառներից մեկը, որի արդյունքում ցուցում երկրորդը պաշտոնական կայքից հանել են:

13382317_1067030840050373_1273399020_n

13401388_1067030853383705_933551773_n

13414665_1067030863383704_1856189954_n

Քնար Մանուկյան




Լրահոս