«Արսենալ»-ի գլխավոր նպատակը Մխիթարյանն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է «Լեսթեր»-ի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի ծառայություններով, բայց անգլիական ակումբի համար ամռան գլխավոր տրանսֆերային նպատակը  Դորտմունդի «Բորուսիա»-ի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է:

Մխիթարյանը մեկ տարվա պայմանագիր ունի դորտմունդցիների հետ, բայց, ամենայն հավանականությամբ, չի երկարաձգի այն: Գերմանիայի փոխչեմպիոնը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպահանջի 35 մլն եվրո:

Գերմանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 31 խաղում Մխիթարյանը դարձել է 11 գոլի ու 15 արդյունավետ փոխանցման հեղինակ:




Լրահոս