Ալիևը ցավակցել է Էրդողանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն է հայտնել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի նախագահի ցավակցական նամակում ասվում է.

«Հարգելի՛ պարոն նախագահ, թանկ ընկեր, Ստամբուլում տեղի ունեցած հարձակման արդյունքում զոհերի և վիրավորների մասին լուրերը խորապես վշտացրեցին մեզ: Այդ անխիղճ ահաբեկչական գործողությունը ևս մեկ անգամ հաստատում է ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ վճռական պայքարի սահմանման կարևորությունը: Տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ՝ իմ և Ադրբեջանի ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ջեզ, զոհվածների ընտանիքներին և հարազատներին, Թուրքիայի եղբայրական ժողովրդին, տուժածներին ապաքինում եմ մաղթում»:




Լրահոս