Էնպես չի, որ եթե Բաբայանը եկել է, ուրեմն Արցախը փոխվում է. կյանքի փշրանքներ են. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախ աշխարհում որևէ իրադրություն չկա. կան մարդիկ, որոնք ապրում են էնպես, ինչպես Հայաստանում և ամբողջ աշխարհում: Եթե որևէ վրիպումներ կամ բախումներ կան, դրանք Արցախ աշխարհի հետ կապ չունեն: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Պատգամավորի հետ կատարվածը խուլիգանություն եմ համարում: Բաբայանի մասին խոսելը համարում եմ ժամանակի շունչը ոչ իր վրա վերցնող խոսակցություններ: Էնպես չի, որ եթե եկել է Բաբայանը, ուրեմն Արցախը փոխվում է, սովորական կյանքի փշրանքներ են»,- նշեց նա: Սահակյանը նշեց, որ ինքը ուրախ է ցանկացած հայի վերադարձի համար: «Չի կարելի մարդու անցած ճանապարհն այս օրերին վերցնել և փչացնել: Բավականին լուրջ կարծիք կա իր նկատմամբ», – հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս