ԱԱԾ տնօրենն ո՞վ ա, որ իրան դնի Ֆրիդրիխ Էնգելսի տեղն ու ասի՝ ես չեմ գալիս. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությւոնը ԱԺ է ուղարկում բյուջեի կատարողականը ներկայացնելու մի մարդու՝ գլխավոր գանձապետին, որը բյուջեի ոչ հավաքագրման, ոչ էլ ծախսման պատասխանատու չէ: Այսօր ԱԺ-ում, իր դժգոհությունն արտահայտելով, ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը:

«Պետական բյուջեի հաշվետվությունը քաղաքական փաստաթուղթ պետք է լինի, ոչ թե հաշվապահական: Իսկ այստեղ գալիս են բյուջեի կատարողականն են ներկայացնում, ոնց որ ասելիս լինեն՝ ջնջել եմ պետական բյուջե, շահել եմ 3 մլրդ դրամ»,- հավելեց պատգամավորը` դիմելով ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` հանձնաժողովների նիստերին բյուջեի քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչները ինչպես հարկն է չեն մասնակցում: Օրինակ, վավերացված է ԱԺ-ի կողմից, որ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ-ի տնօրեն Գեորգի Կուտոյանը պետք է գային հանձնաժողով և հանդես գային որպես զեկուցողներ. «Բայց նրանցից որևէ մեկը չի բարեհաճել ներկայանալ հանձնաժողովին: ԱԱԾ տնօրենն ո՞վ ա, որ ԱԺ-ի նախագահը, հանձնաժողովի նախագահը որոշեն, որ ինքը պետք է գա զեկուցի, ինքը իրան դնի Ֆրիդրիխ Էնգելսի տեղն ու ասի՝ ես չեմ գալիս»:

Ավելի մանրամասն` տեսանյութում:




Լրահոս