Ռուսաստանը կպահպանի Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը. Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը պլանավորում է պահպանել Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ցանկանում ենք հետագայում ևս պահպանել մեր ռազմավարական համագործակցությունը»,- ընդգծել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը կանոնակարգում և պահպանում է 50 պայմանագրեր և համաձայնագրեր:

«Մեր համագործակցության տեմպն ու ինտենստիվությունը բավարարում է մեզ: Մենք համագործակցում ենք բոլոր ուղղություններով, առանձնակի կարող եմ նշել կրթության ոլորտը»,- ասել է Շոյգուն:




Լրահոս