Պուտինը Պետդումայում ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ հունիսի 17-ին, Պետդումայում պատգամավորների ընտրությունների անցկացման մասին հրամանագիր է ստորագրել, փոխանցում է DW-ն:

Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին՝ Քվեարկության միասնական օրը:

Սկզբնապես ընտրությունները պլանավորված են եղել անցկացնել դեկտեմբերի 4-ին, սակայն անցած տարի Պետդուման որոշում է ընդունել տեղափոխել քվեարկությունը սեպտեմբերի 18-ին, որպեսզի դրանք համատեղեն տարածքային և քաղաքային ընտրությունների հետ:

Հաղորդվում է նաև, որ ՌԴ Սահմանադրական դատարանը Պետդումայում ընտրությունների տեղափոխումն օրինական է ճանաչել:




Լրահոս