Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլը գովեստի խոսքերը է ուղղել թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի ու դարպասապահ Իկեր Կասիլյասի հասցեին։
Նշենք, որ Կասիլյասը «Եվրո-2016»-ի մեկնարկային հանդիպմանը, որի ժամանակ մրցում էր Չեխիայի ընտրանու հետ, պահեստայինների նստարանին էր։ Այդ խաղում դարպասապահը Դավիդ Դե Խեան էր:
«Մազչին ու Կասիլյասին պետք է շնորհավորել, որ իրավիճակին նման մոտեցում են ցուցաբերում։ Կասիլյասն իսպանական ֆուտբոլի խորհրդանիշն է»,- հայտարարել է Ռաուլը։