Հունիսի 17-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ աղետների բժշկության կենտրոնում, Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչություններում:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով` ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Արտյոմ Կարապետյանին, քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի մեքենայացված ջոկատի հրամանատարի տեղակալ Վահե Ռամազյանին և քաղաքացիական պաշտպանության հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժնի ավագ հրահանգիչ Գնել Սահակյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում: