Ուսումնասիրվում է աղետների կառավարման ԱՄՆ փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-25-ը ՀՀ ԱԻ նախարարության պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Կանզաս նահանգ` ծանոթանալու արտակարգ իրավիճակների կառավարման ամերիկյան համակարգին: Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ՀՀ պաշտպանության նախարարության ու ոստիկանության աշխատակիցներ:

Հունիսի 21-ին հայկական պատվիրակության անդամները հանդիպել են Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) ներկայացուցիչներին, որոնք նրանց ներկայացրել են գործակալության աշխատանքի սկզբունքները: Նույն օրն ԱԻՆ աշխատակիցները եղել են նաև Տոպիկա քաղաքի հրշեջ ծառայությունում:

Այցի շրջանակներում հայ մասնագետները հնարավորություն կունենան հանդիպելու Կանզասի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության պետական և տեղական արտակարգ իրավիճակների գործողությունների գծով կենտրոնների և արտակարգ իրավիճակների կառավարման այլ ֆունկցիոնալ կենտրոնների բարձրաստիճան պաշտոնյաների ու փորձագետների հետ: Նրանք նաև, որպես դիտորդ, կմասնակցեն Վոլֆ Քրիկ ատոմակայանում անցկացվող արտակարգ իրավիճակների արձագանքման թեմայով վարժանքին, կայցելեն Կանզասի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության Միացյալ տեղեկատվական կենտրոն և Տոպիկա քաղաքի 911 արձագանքման կենտրոն, կլինեն Կանզասի համալսարանում և վերջինիս ուսումնական հրշեջ մասում:




Լրահոս