Հունիսի 22-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, քաղաքացիական պաշտպանության ու Երևան քաղաքի փրկարարական վարչություններում, ինչպես նաև Շիրակի, Կոտայքի ու Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններում:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի այլ հրամաններով` ՓԾ ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատում ծառայության է անցել 7, իսկ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում և Շիրակի ՄՓՎ Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատում` 2 նոր աշխատակից, որոնք ստացել են փ/ծ լեյտենանտի կոչում: