Վանգան զգուշացնում էր Եվրոպայի փլուզման մասին. ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարացի պայծառատես Վանգան, ով կանխատեսել էր ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն ու Թայլանդի ցունամին, նախազգուշացրել է նաև Եվրոպայի փլուզման մասին, գրում է The Sun-ը:

Պարբերականը նշում է, որ Վանգան խոսել է 2016թ. վերջին Եվրոպայի «գոյության դադարեցման» մասին: Շատերը կարծիք են հայտնում, որ պայծառատեսի կանխատեսումները սկսում են իրականանալ. Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիության կազմից, նրա օրինակին կարող են հետևել նաև այլ երկրներ:

The Sun-ը հիշեցնում է, որ Վանգան, ով մահացել է 85 տարեկան հասակում, իրավացի է եղել իր կանխատեսումների մոտ 85%-ում: Նրան անվանում էին նաև «բալկանյան Նոստրադամուս»: Վանգան զգուշացնում էր նաև այն մասին, որ 2016թ. Եվրոպան կգրավեն մուսուլմանական ծայրահեղականները:




Լրահոս