Շտայնմայերը մտադիր է հաշտեցնել Հայաստանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Deutsche Welle

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքուն և Անկարան պետք է վերիմաստավորեն պատմական իրադարձությունները՝ կապված Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման հետ և չկենտրոնանան տերմինաբանության վրա, համոզված է Գերմանիայի արտգործնախարարը, գրում է Deutsche Welle-ն:

Ինչպես հիշեցնում է պարբերականը, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ով սկսել է իր այցը Հայաստան, կոչ է արել Երևանին և Անկարային ուղիներ փնտրել հարաբերությունների խաղաղ կարգավորման համար: Գերմանական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ երկու կողմերը պետք է գիտակցեն պատմական իրադարձությունները: Դրա համար, Շտայնմայերի կարծիքով, Հայաստանի և Թուրքիայի միջև առավել լայն բանակցություններ են անհրաժեշտ:

Deutsche Welle-ն հիշեցնում է նաև, որ հունիսի սկզբին գերմանական խորհրդարանը (Բունդեսթագ) ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Հիշեցնենք, որ Շտայնմայերը, ով այցով գտնվում է Երևանում, այսօր՝ հունիսի 30-ին կմեկնի Բաքու, որից հետո՝ Վրաստան:

Հարավային Կովկասում Շտայնմայերի այցն անցկացվում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Գերմանիայի նախագահության շրջանակներում:




Լրահոս