Շտայնմայերն ազատվել է Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի նախագահ Իոահիմ Գաուկի հրամանով՝ երկրի ԱԳՆ ղեկավարի պաշտոնից ազատվել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, փոխանցում է RT-ն:

Նրա իրավասությունները կկատարի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, էկոնոմիկայի նախկին նախարար Զիգմար Գաբրիելը:

Գաուկը երախտագիտություն է հայտնել Շտայնմայերին արտաքին գործերի նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար: Իր հերթին, արարողությանը ներկա գտնված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել  է Զիգմար Գաբրիելին նոր նշանակման կապակցությամբ:

Շտայնմայերը զբաղեցնում էր ԱԳՆ ղեկավարի պաշտոնը 2013թ.-ից: 2017թ. նա պլանավորում է պայքարել Գերմանիայի նախագահի պաշտոնի համար:




Լրահոս