Շտայնմայերը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի շրջանակներում Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը խոսել է ԵՄ անդամ երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին, նա նաև անդրադարձել է այդ երկրներում տեղի ունեցող կոնֆլիկտներին, փոխանցում է ԱՊԱ-ն:

«Խոսելով Եվրոպայի տարածքում մարդու իրավունքների մասին, մենք չպետք է մոռանանք այդ տարածքում տեղի ունեցող կոնֆլիկտների մասին: Ես նկատի ունեմ ոչ միայն Ուկրաինան և Ղրիմի անեքսիան: Ես խոսում եմ նաև Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի մասին»,-ասել է Շտայնմայերը:

«Մեր մայրցամաքում չպետք է լինել «սև անցքեր»՝  մարդու իրավունքների պահպանման տեսանկյունից: Այդ տեսանկյունից ԵԽԽՎ-ն քաղաքական քննարկումների հարթակի դեր է տանում, հատկապես, կոնֆլիկտների խորացման դեպքում»,-նշել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:




Լրահոս