
Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում համանախագահող երկիր, ձգտում է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
«Անհրաժեշտ է ջանքեր գործադրել այդ տարածաշրջանում խաղաղության պահպանման և ամրապնդման և այդ կոնֆլիկտի լայնամասշտաբ կարգավորման համար»,- ասել է Շտայնմայերը:
Շտայնմայերը պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում, որտեղ մասնակցում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին: