Ինչ ազդեցություն է ունեցել Հռոմի պապի այցելությունն Արմեն Ռուստամյանի վրա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունն ինչ ազդեցություն է ունեցել իր վրա, օրինակ, 10 պատվիրանները կատարելու առումով: Ի պատասխան՝ Ռուստամյանն ասաց. «10 պատվիրաններն, ինչպես Քրիստոսն ասում է՝ 1 պատվիրանի մեջ է ամրագրված, արա այն, ինչ-որ դիմացինը կուզենայիր քեզ անել եւ մի արա այն, ինչ-որ չէիր ուզենա ,որ դիմացինը քեզ աներ:

Այսինքն՝ այսքանն անում ես, եւ պատվիրանները իրականացվում են: Հենց այս ձեւով էլ պետք է աշխատեն մարդիկ: Մարդ հավատացյալ կյանքով պետք է ապրի, որ կարողանա ճիշտ ապրել, մենք բոլորս էլ սխալներ գործում ենք, բայց այդ սխալները պետք է շտկելով, մաքրելով գնաս առաջ, ոչ թե ինքնագոհ հայտարարես, թե իմ նմանը չկա, ոչ մի մեղք չեմ գործել»:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս