Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում 2005թ.-ից իրականացվող և երեք տարի անց՝ ՀՀ մշակույթի նախարարության մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում ընդգրկված` «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, սպասված իրադարձություն է բարձրարժեք արվեստը գնահատող հանդիսատեսի համար:
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ (նախագահ` Մարիամ Շահինյան), ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ հունիսի 18-ից հուլիսի 7-ը կայացած փառատոնն իր հագեցած ծրագրով դարձյալ գեղեցիկը վայելելու հրաշալի առիթ դարձավ դասական երաժշտության սիրահարների համար:
Փառատոնի հանդիսավոր փակման պատիվը տրվել էր «Հովեր-Սեպտետ» անսամբլին (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ ՀՀ վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան):
Խումբը ձևավորվել է 2011թ.-ին՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մեներգիչներից: Անսամբլի երգացանկում ընդգրկված են Կոմիտասի՝ արական կազմի համար գրված պատարագը, աշխարհիկ խմբերգերը, ժողովրդական մի շարք երգերի մշակումները: Կան նաև արևմտաեվրոպական դասական ու ժամանակակից ստեղծագործություններ: Փառատոնի փակման ծրագրում հնչեցին Կոմիտաս, Սայաթ-Նովա, Ա. Պիարտ, Ք. Պենդերեցկի, Ա. Ավանեսով:
«Սերունդներին ոգեղեն սնունդ մատուցելն ամենագրագետ ռազմավարությունն է: Այն ձևավորում է մարդու զգայական ներքնաշխարհը, ստիպում գեղեցիկ մտածել և վեհ նպատակներ ունենալ: Փորձեք երաժշտության միջոցով ունկնդրին ներկայացնել մարդկային բոլոր ապրումները. սերը, հուզմունքը, անգամ՝ զայրույթը… Միևնույնն է՝ ընդամենը յոթ նոտայի միջոցով փոխանցվող ստեղծագործությունը կատարյալ է լինելու: Ուզում եմ հավատալ, որ փառատոնն այս տարի ևս ծառայեց համամարդկայինը գնահատելու՝ իր նպատակին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Որպես գլխավոր գործընկերը, Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից: Ամենամյա փառատոնի կազմակերպման նպատակով ընկերությունն այդ ընթացքում հատկացրել է 119.5 միլիոն դրամ:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես: