Ինչպես հայտնի է՝ Պորտուգալիայի հավաքականը երեկ Եվրոպայի առաջնության եզրափակիր փուլի լրացուցիչ ժամանակում կարողացավ նվազագույն հաշվով առավելության հասնել Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ (1:0):
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել պորտուգալացիների պաշտպան Պեպեն, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Մադրիդի «Ռեալի» խաղացողը դաշտում է անցկացրել ամբողջ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիան առաջին անգամ պատմության մեջ դարձել է Եվրոպայի չեմպիոն: