Գազը բավարար է, իսկ իրանական կողմին դիմելը ձևական բնույթ է կրում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որքան էլ կառավարությունը, «Գազպրոմ-Արմենիան» պնդեն, որ որեւէ քաղաքական «մեսիջ» չկա Հովիկ Աբրահամյանի` Իրանի առաջին փոխնախագահին դիմելու մեջ, որով խնդրում է Իրանից Հայաստանին տրամադրվող գազի ծավալներն ավելացնել` Վրաստանում գազատարի վերականգնման հետ կապված, ինչին, մեր տեղեկություններով, իրանական կողմը համաձայնել է, այնուհանդերձ, ոմանք ուղիղ կապ են տեսնում նույն օրն Ադրբեջանում Լավրով-Ալիեւ-Մամեդյարով հանդիպման եւ այդ քայլի միջեւ:

Բանն այն է, որ «Գազպրոմ-Արմենիայի» Աբովյանի պահեստարանում գազը բավարար է ամռանը ՀՀ պահանջարկը բավարարելու համար, սակայն հայկական կողմը ցուցադրաբար դիմել է իրանական կողմին եւ բարձրաձայնել է այդ մասին՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանին այլընտրանք կա: Հիշեցնենք, Քոչարյանի օրոք նույն Ռուսաստանի պահանջով իրանական գազախողովակը խիստ նեղացել էր: Ի դեպ, 1-2 տարի առաջ Հայաստանը կրկին դիմել էր Իրանին, սակայն դա չէր հրապարակայնացվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս