Ժամանակը իշխանությունների օգտին է աշխատում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ միայն նույնականացման քարտ ստացած անձանց ընտրական ցուցակներում ընդգրկելու եւ քվեարկության ընթացքը համացանցով հեռարձակելու համակարգի ներդրման համար 16 մլն եվրո գումար է անհրաժեշտ, որից ՀՀ կառավարությունը պարտավորվել է հատկացնել 3 մլն-ը, եւս 10 մլն եվրո էլ խոստացել էին հատկացնել Եվրոպական միությունը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Սակայն, եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը մնացած 3 մլն-ի խնդիրը չլուծվի, ապա ՀՀ կառավարությունը կչեղարկի վերը նշված համակարգերի ներդրումը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ երեկվա դրությամբ նշված գումարի հայթայթման հետ կապված ոչ մի որոշակիություն դեռեւս չկա: Կարելի է ասել, որ ժամանակը ՀՀ իշխանությունների օգտին է աշխատում, քանի որ նրանք համոզված են, որ անհրաժեշտ գումարը չի հավաքվի եւ ընտրական ցուցակները չեն մաքրվի, ու քվեարկությունն էլ օնլայն չի հեռարձակվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս