
Հուլիսի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՓԾ քաղաքացիական պաշտպանության և Երևան քաղաքի փրկարարական վարչություններում, ինչպես նաև՝ ՓԾ Արագածոտնի, Կոտայքի և Լոռիի մարզային փրկարարական վարչություններում:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի այլ հրամաններով` ՓԾ փրկարար ուժերի վարչության փրկարարական ուժերի նախապատրաստման և համակարգման բաժնի ավագ հրահանգիչ Բագրատ Վարդազարյանին, Գեղարքունիք ՄՓՎ Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Մնացական Փոստոյանին և Վայոց ձորի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Հակոբ Սարգսյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետի կոչում: Իսկ Արմավիրի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ Գառնիկ Ղուկասյանին՝ փ/ծ մայորի կոչում:
Նախարար Երիցյանը «Միջազգային կարգի փրկարար» որակավորման դասի կրծքանշան հանձնեց ՀՀ ԱԻ նախարարության վետերանների խորհրդի անդամ, փրկարար ծառայության ոլորտում մեծ ավանդ ունեցող Գեղամ Լալայանին: