Այսօր վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ են դնում և մոմեր վառում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջև՝ հարգանքի տուրք մատուցելով Նիսում ահաբեկչության հետևանքով մահացածներին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ըստ նախնական տվյալների` վարորդը Ֆրանսիայում բնակվող և ծագմամբ թունիսցի 31ամյա քաղաքացի է: