Էրդողանը՝ Նիցցայի ահաբեկչության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան, որը ոչ մեկ անգամ է ահաբեկչական հարձակումների ենթարկվել, հասկանում է ֆրանսիացի ժողովրդի վիշտը Նիցցայի ահաբեկչությունից հետո: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Վճռականորեն քննադատում են Նիցցայի անմարդկային ահաբեկչությունը և ցավակցություն հայտնում զոհվածների հարազատներին և ֆրանսիացի ողջ ժողովրդին: Մենք, որպես ոչ մեկ անգամ ահաբեկչական հարձակումների ենթարկված երկիր, լավ ենք հասկանում ձեր զգացմունքները: Այդ բարբարոսական ահաբեկչությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ անհրաժեշտ է վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ: Ակնկալում ենք, որ դրանից անհրաժեշտ դասեր կքաղվեն »,-ասել է Էրդողանը:

«Ահաբեկիչների համար տարբերություն չկա Թուրքիայի և Ֆրանսիայի, Իրաքի և Բելգիայի, Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև: Ահաբեկիչները ազգություն և կրոն չունեն »,-ասվում է Էրդողանի ցավակցական ուղերձում:




Լրահոս