Նիցցայում սակրավորները կասկածելի փաթեթ են պայթեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի հատուկ ծառայությունների սակրավորները վերահսկելի պայթյունի միջոցով Նիցցայում կասկածելի փաթեթ են ոչնացրել բեռնատարի ստուգման գործողության ընթացքում: Այս մասին հայտնում է NiceMatin թերթը:

Ավելի վաղ թերթը հաղորդել Էր, որ ֆրանսիացի սակրավորները կասկածելի բեռնատար են զննել Նիցցայում, որտեղ անցյալ գիշեր ահաբեկիչը բեռնատարով մխրճվել Է մարդկանց բազմության մեջ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի միջերկրածովյան Նիցցա քաղաքում հուլիսի 14­-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84­-ի:




Լրահոս