
Սոցցանցերում հայտնվել է Նիցցայի անգլիական լողափին բեռնատարով ամբոխի վրա հարձակված և կրակ բացած անձի ոչնչացման պահը:
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները մոտենում բեռնատարին և մի քանի կրակոց արձակում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ֆրանսիական ոստիկանությունը բեռնատարի ականազերծման աշխատանքներ է տանում:
Վերջին տվյալներով՝ ահաբեկչության արդյունքում 84 մարդ է զոհվել: