ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2016 թ. հուլիսի 25-ից կանխավճարային բաժանորդներին առաջարկվող «SUPER զույգ» ծառայությամբ տրամադրվող գերարագ ինտերնետ-փաթեթի ծավալը մեծացել է և կազմում է օրական 500 ՄԲ:
Ս.թ. հուլիսի 25-ի դրությամբ «SUPER զույգ» ծառայությունն ակտիվացրած բաժանորդները կօգտվեն դրանից նոր պայմաններով սկսած ծառայության հաջորդ ավտոմատ երկարացումից: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև տեղեկացնում է, որ այս ծառայությամբ տրամադրվող գերարագ փաթեթը սպառելուց հետո ավելի ցածր
արագությամբ անսահմանափակ ինտերնետ այլևս չի տրամադրվելու:
«Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերություն