«SUPER զույգ» ծառայությամբ տրամադրվող գերարագ ինտերնետ-փաթեթի ծավալը մեծացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2016 թ. հուլիսի 25-ից կանխավճարային բաժանորդներին առաջարկվող «SUPER զույգ» ծառայությամբ տրամադրվող գերարագ ինտերնետ-փաթեթի ծավալը մեծացել է և կազմում է օրական 500 ՄԲ:

Ս.թ. հուլիսի 25-ի դրությամբ «SUPER զույգ» ծառայությունն ակտիվացրած բաժանորդները կօգտվեն դրանից նոր պայմաններով սկսած ծառայության հաջորդ ավտոմատ երկարացումից: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաև տեղեկացնում է, որ այս ծառայությամբ տրամադրվող գերարագ փաթեթը սպառելուց հետո ավելի ցածր
արագությամբ անսահմանափակ ինտերնետ այլևս չի տրամադրվելու:

«Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերություն




Լրահոս