ՊՊԾ գնդում այլևս պատանդառված բուժաշխատողներ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը 1in.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ՊՊԾ գնդի ներսում եղած բժիշկներն իրենց կամքով հեռացել են:  Այս մասին հայտնել է նաև ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկներն էին «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանն ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանը բուժքույր Մալինա Մարգարյանը: Դավիթ Տոնոյանն ու Սալվադոր Խեչոյանն ավելի վաղ էին դուրս եկել գնդից:




Լրահոս