2016 թվականի հուլիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 3832 զանգ:
Ստացված զանգերից 1191-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 790-ը՝ ընտանիքի անապահովության, 487-ը՝ երեխայի խնամքի, 125-ը՝ երեխայի ծննդյան միանվագի, 146-ը՝ մայրության նպաստի, 46 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:
Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (26), ավանդի փոխհատուցման (142) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Հուլիս ամսին ստացվել է 90 բողոք, որից 1–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 4-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, 1-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին իսկ 84-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մոտ 90 տոկոսը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին