Տավուշի մարզի մի շարք համայնքներում անցկացվել է սոցիալական պաշտպանության ծրագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ Տավուշի մարզում անցկացվել է վերապատրաստման դասընթաց: Ծրագրի շահառուները սահմանամերձ գյուղերի`զինվորական հաշմանդամություն ունեցող և երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի անցած բնակիչներն են: Նպատակը` հետագայում նրանց զբաղվածության խնդիրը լուծելն է:

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում աշխատատեղերի պահանջարկը և ըստ մասնագիտությունների կողմնորոշման, վերապատրաստման ուսումնական դասընթացների կազմակերպման հարցը: Արդյունքում` ծրագրում ընդգրկվել է մարզի Մովսես, Այգեձոր, Չինարի, Արծվաբերդ, Չինչին, Ծաղկավան, Վարագավան, Պառավաքար համայքների և Բերդ քաղաքի զինվորական հաշմանդամություն ունեցող և  երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի անցած 20 շահառու: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Բերդի արհեստագործական պետական ուսումնարանում անցկացվել է եռամսյա մասնագիտական վերապատրաստման դասընթաց, որի մասնակիցները ստացել են համապատասխան վկայագրեր։

Նախատեսվում է, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ և կընդգրկի հանրապետության բոլոր մարզերը:




Լրահոս