Ինչպես է երգչուհի Նունե Եսայանն ընդգրկվել ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշման հիման վրա հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ ստեղծելու կարգը և վերջինիս աշխատակարգը: Ամփոփելով ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար սահմանված կարգով ներկայացված դիմումների քննարկման արդյունքները` ձևավորվել է հասարակական խորհրդի կազմը:

ArmLur.am-ին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից պարզաբանեցին, որ նախարարին կից հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել առողջապահության վնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Կա աշխատանքային արձանագրային որոշում, որտեղ ներկայացվում է օրնակելի աշխատանք կատարողների տվյալներ: Ըստ ներկայացված հայտերի` դիմողներն ընդգրկվում են հասարակական խորհրդի կազմում:

Նշենք, որ հանրային  խորհրդի կազմում ընդգրկվել է նաև  երգչուհի Նունե Եսայանը, ով նունպես հայտ էր նեկայացրել:

Անդամների անունները` այստեղ:




Լրահոս