Այսօր Տավուշի մարզի Դիտավան գյուղում՝ աղբյուրի մոտակայքում, ջրի մեջ նռնակ է հայտնաբերվել:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Դիտավան համայնքի ղեկավար Հակոբ Սարիբեկյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ նռնակը գտել են «Հուշաղբյուր» կոչվող հանգստի գոտու մոտակա առվի մեջ: Այն պայթուցիկ` որպես այդպիսին, չի եղել: «Հին երկաթի կտոր է եղել»,- ասաց մեր զրուցակիցը:
Դիտավան համայնքի ղեկավարը նշեց, որ մարդիկ, նկատելով այդ նռնակը, զգուշությունից ելնելով` դիմել են փրկարարների օգնությանը:
Նշենք, որ փրկարարկան աշխատանքների արդյունքում պարզվել է, որ առվից դուրս է բերվել «Ֆ-1» տեսակի նռնակ: