
Լոնդոնի «Արսենալի» կոստառիկացի հարձակվող Խոել Քեմբելը վարձավճարով տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգ»:
Ինչպես տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը, 24-ամյա ֆուտբոլիստը վարձակալվել է մեկ տարով:
Քեմբելն «Արսենալ» էր տեղափոխվել 2011 թվականին: Դրանից հետո նա վարձավճարով հանդես է եկել «Լորյանում», «Բետիսում», «Օլիմպիակոսում» ու «Վիլյառեալում»: