ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Բյուջեն նպաստում է ծնելիության աճին. ի սեր Աստծո, համախմբվե՛ք”:
Էդուարդ Շարմազանով
Էդ. Շարմազանովի մոտ կարծես թե կատակելն այնքան էլ վատ չի ստացվում: Փորձենք հասկանալ, թե ինչպես մեր բյուջեն կարող է նպաստել ծնելիության աճին: Կարող է, իհարկե, եթե խոսքը ոչ թե Հայաստանում մնացող, այլ Հայաստանից արտագաղթող հայերի մասին է. մարդիկ արտագաղթում են, դրսում ապրում ավելի լավ պայմաններում եւ, հետեւաբար, արդեն կարող են չվախենալ նաեւ շատ երեխաներ ունենալու հեռանկարից, քանի որ ՀՀ-ում բնակվողների մոտ կա այդ վախը, թե ինչով եւ ինչպես պետք է պահեն երեխաներին: Եթե նայենք այս տեսանկյունից, ապա, իրոք, հայրենանվեր գործ է: Միայն թե Հայաստանի հետ կապ չունի:
“Ժողովուրդ” օրաթերթի 662 համար




Լրահոս