ՀԺ.Վարդան Ղուկասյանի նախկին տեղակալը պայքարում է կոմկուսի առաջնորդի պաշտոնի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայկական ժամանակ” օրաթերթը անդրադառնալով “Կոմունիստական կուսակցության” առաջին քարտուղարի ընտրությանը հրապարակմամբ է հանդես եկել, որում նշվում է, որ թերթի տեղեկություններով՝ կոմկուսում առաջնորդի համար սուր պայքար է ծավալվել, որը կարող է վերածվել սկանդալի։
Ըստ թերթի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախկին տեղակալը՝ կոմունիստ Գագիկ Մանուկյանը, Գյումրիում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո տեղափոխվել է Երևան ու հիմա փորձում է կոմկուսն իր ձեռքը վերցնել։
Կուսակցության թերթի աղբյուրները հայտնում են, որ շաբաթ օրը տեղի ունենալիք պլենումի ժամանակ կոմկուսի առաջնորդ, ամենայն հավանականությամբ, կընտրվի կուսակցության կենտկոմի ներկայիս երկրորդ քարտուղար Տաճատ Սարգսյանը, ով շուտով դառնալու է 73 տարեկան և, ի դեպ, ևս ծագումով գյումրեցի է։
Իսկ Գագիկ Մանուկյանը վճռականորեն տրամադրված է, որ նույն օրը կդառնա կոմկուսի երկրորդ քարտուղար։ Բանն այն է, որ կոմկուսում Տաճատ Սարգսյանի պաշտոնավարումը դիտում են որպես ժամանակավոր տարբերակ. 2014թ.  գարնանը նախատեսված է կոմկուսի համագումարը, և հիմա Գագիկ Մանուկյանը երկրորդ քարտուղարի պաշտոնը դիտում է որպես տրամպլին՝ գարնանը կուսակցությունում իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնելու համար։
 
Մանրամասներն այսօրվա համարում




Լրահոս