Չորս վրաերթ Երեվանում. Հինգ անձի տեղափոխել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՎԱԶ-21099” մակնիշի ավտոմեքենայի վարորդը նոյեմբերի 21-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նոյեմբերի 21-ին, ժամը 10.00-ին, “Միցուբիշի Պաջեռո” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աբովյան փողոցի 60 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 21-ին, ժամը 13.00-ին, “Օպել” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց փողոցում` Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց, վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Նոյեմբերի 21-ին, ժամը 19.00-ին, Երեւանի Կորյունի փողոցի թիվ 12/1 շենքի մոտ “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա եւ 59-ամյա քաղաքացուհիների, ինչի հետեւանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




Լրահոս