Թուրքական տանկերի երկրորդ խմբաքանակն է ներխուժել Սիրիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից անցկացվող «Եփրատի վահան» անվամբ ռազմական օպերացիայի երկրորդ օրը տանկերի նոր խմբաքանակն է (10 տանկ) ներխուժել սիրիական սահմանամերձ Ջերաբլուս քաղաք:

Ինչպես հաղորդում է թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքը, նշյալ տանկերը, որոնց ուղեկցում է հատուկ տեխնիկա, Սիրիայի տարածք են մտել Թուրքիայի սահմանամերձ հարավ-արևելյան Գազիանթեփ (պատ. Այնթափ) նահանգի Քարքամըշ շրջանից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումներն օգոստոսի 24-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում լայնամասշտաբ գործողություն են սկսել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից վերահսկվող Ջերաբլուս քաղաքում:

Թուրքական աղբյուրի համաձայն` երեկ երեկոյան արդեն Ջերաբլուսն անցել էր Սիրիայի Ազատ բանակի (սիրիական ընդդիմադիր ուժեր) վերահսկողության տակ, որին, ի դեպ, աջակություն է ցուցաբերում պաշտոնական Անկարան:




Լրահոս