«Բորուսիա»-ն մերժել է «Բարսելոնա»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ն չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոյի հեռանալուց հետո ցանկացել էր ձեռք բերել շվեյցարացի Յան Ցոմերին:

Blick-ը հայտնում է, որ  Շվեյցարիայի հավաքականի 27-ամյադարպասապահի տրանսֆերի հարցով կատալոնական ակումբը դիմել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ին, որը, սակայն մերժել էր նրան:

Հիշեցնենք, որ Բրավոյի հեռանալուց հետո «Բարսելոնան» ձեռք էր բերել Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի դարպասապահ Յասպեր Սիլեսենին: 




Լրահոս