ԳՅՈՒՂԱՑՈՒ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում էր` պապական հարուստ ու ըստ այդմ սոցիալական հոտառություն չունեցող քաղաքապետի` փողոցային առեւտրի արգելքը ոչ մի կապ  չուներ հայ գյուղացու հետ: Սակայն հայրենի իշխանությունների ցանկացած որոշում վնասում է արտադրողին: Այս դեպքում` գյուղմթերք արտադրողին:Եթե առաջներում «բիրիքի» շուկաներում` Գում, Մալաթիա, աղմկոտ ու աշխույժ առեւտուր էր գնում, եւ շրջիկ վաճառողները էժան ու որակյալ ապրանքն իրար ձեռքից էին խլխլում, հիմա այդ վայրերում մեռելային լռություն է: Գյուղացիներն էլ իրենց ապրանքի կողքին մոլորված կանգնած են:«Հիմա դեռ բերք չկա, առնող էլ չկա, բա որ վաղը մարդկանց կանաչին, պոմիդորը դուրս եկան, ի՞նչ ենք անելու: Մեզնից մարդիկ առնում, տանում մի քանի կոպեկ ավել ծախում էին: Հիմա առնող չկա: Ստիպված պիտի կես գնով թափենք, գնանք տուն: Կամ էլ մեր մեշոկներն առնենք, գնանք սուպերմարկետների դուռը»,-դժգոհում էին հատուկենտ վաճառողները:Միակ ելքը մնում է բերքը խոշոր սուպերմարկետներ հանձնելը: Սակայն այստեղ շատ բացեր կան: Նախ սուպերմարկետները պահանջում են որոշակի կանոններով ու քաշ ձեւով փաթեթավորված, նույն չափի, համարյա «նկարած»  ապրանք: Եվ ամեն դիմողից էլ ապրանք չեն վերցնում, պարտադրում են, որ վճարեն իրենց ցանցի անդամ դառնալու համար: Օրինակ` «ՍԱՍ», «Երեւան սիթի», «Սթար» սուպերմարկետներն այս կարգով են աշխատում: Արդյունքում ի՞նչ է ստացվում. տուժեցին գյուղացիներն ու մթերք արտադրողները, շահեցին սուպերմարկետները:




Լրահոս