
ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իրանում ՀՀ դեսպանության կողմից 2016 թ. հոկտեմբերի 58-ը Թեհրանում կազմակերպվում է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես (Հայաստան Էքսպո): «Արմենպրես»ի հաղորդմամբ, ակնկալվում է, որ ցուցահանդեսը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը և առևտրական գործարքների դյուրացմանը: Ցուցահանդեսին մասնակցելու հայտերը դեռ շարունակվում են ընդունվել: