ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ Ազգային Ժողովում

Մեր տեսախցիկը ֆիսքել է Ազգային ժողովում ընթացող վերանորոգման աշխատանքները: Թերեւս զարմանալի է, թե ինչու են ԱԺ-ում վերանորոգման աշխատանքներն ամեն տարի իրականացվում ԱԺ աշնանային նստաշրջանից օրեր առաջ, այլ ոչ թե ամբողջ ամռան ընթացքում:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ օտարերկրյա քաղաքացին իրավունք ունի՞ Հայաստանի Հանրապետությունում որդեգրում կատարել: Այսինքն՝ նա կարո՞ղ է հայ երեխայի որդեգրել:

Սիրարփի Հայրապետյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հայ երեխաները կարող են որդեգրվել օտարերկրյա քաղաքացիների կամ էլ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից: Դա թույլատրվում է միայն այն դեպքում, եթե երեխան չի կարող որդեգրվել մերձավոր ազգականների կամ էլ մշտապես ՀՀ-ում բնակվող եւ Հայաստանի քաղաքացի հանդիսացող ընտանիքի կողմից:
Այն անձինք, որոնք ցանկանում են ՀՀ-ում երեխա որդեգրել, պետք է գրանցվեն որպես որդեգրող ծնողներ անձամբ կամ էլ իրենց լիազորված ներկայացուցչի միջոցով կցեն հետեւյալ փաստաթղթերը՝ իրենց համապատասխան պատճեններով.
1. Անձը հաստատող փաստաթուղթ:
2. Հավաստագիր՝ կենցաղային պայմանների վերաբերյալ:
3. Վկայական` ընտանիքի կառուցվածքի մասին:
4. Վկայական` եկամուտի եւ պաշտոնի մասին:
5. Իրավասու կազմակերպության կամ էլ առնվազն երեք անձանց կողմից տրամադրված անհատական երաշխավորագիր տվյալ անձի պատշաճ վարքագծի վերաբերյալ:
6. Բժշկական հավաստագիր, որտեղ բացակայում են հետագայում թվարկվող հիվանդությունները:
7. Ամուսնության վկայական:
8. Ամուսիններից մեկի` երեխային որդեգրելու դեպքում մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինները դադարեցրել են ամուսնական հարաբերությունները եւ համատեղ չեն ապրում ավելի քան մեկ տարի, եւ երկրորդ ամուսնու բնակության վայրը անհայտ է:
9. Հավաստագիր՝ դատվածության վերաբերյալ:
շարունակելի

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրված հայ երեխաների գրանցումը իրականացվում է որդեգրող ծնողների բնակության երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հաստատություններում:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչի՞ հիման վրա է սահմանվում նպատակային սոցիալական վճարի 10% դրույքաչափը:

Էմմա Նալբանդյան (43 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ նպատակային սոցիալական վճարի դրույքաչափը եւս սահմանվել է կենսաթոշակային բարեփոխումների թիրախային նպատակների հաշվառմամբ:
Մասնավորապես, որպես կենսաթոշակային բարեփոխումների թիրախային ցուցանիշ, սահմանվել է շուրջ 45-50 տոկոս փոխհատուցման գործակիցը (այսինքն՝ կենսաթոշակի չափը պետք է կազմի աշխատավարձի շուրջ 45-50 տոկոսը):
Կուտակային բաղադրիչի շրջանակներում ձեւավորվող կենսաթոշակի չափը կախված է կուտակած միջոցների չափից, ինչն էլ իր հերթին, բացի կուտակելու ժամանակահատվածից, պայմանավորված է նաեւ հետեւյալ գործոններով.
1) կուտակվող միջոցների չափ,
2)կառավարման ներքո գտնվող կենսաթոշակային ակտիվների (պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի) եկամտաբերություն:
Հարկ է նշել, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունն էլ իր հերթին կախված է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ծավալից եւ դրանց կառավարման քաղաքականությունից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ նվազագույն աշխատավարձ ստացող մասնակիցների համար նպատակային սոցիալական վճար կատարում է գործատուն: Եկամտային հարկը եւ նպատակային սոցիալական վճարը կատարելուց հետո անձի տնօրինվող եկամուտը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի չափից:




Լրահոս