ArmLur.am-ը ներկայացնում է 2026թ խորհրդարանական ընտրություններում հնչեցված ահազանգեր ամենատարբեր ընտրախախտումների վերաբերյալ:
________________________________________________________
Ժամը 15։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։
Գեղարքունիքի մարզի 21/5 ընտրական տեղամասային կենտրոնում մարդիկ խմբով են քվեարկում, վերահսկում միմյանց քվեարկությունը: ArmLur.am
31/09 տեղամասում պատգամավորության ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը, չլինելով տվյալ տեղամասի ընտրող, եկել ու զրուցում է քաղաքացիների հետ։

ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին․ Իվետա Տոնոյան
Գյումրիի 31/33 ընտրատեղամասում քվեախցիկից բոլորին երևում են քաղաքացիների քվեարկություննները։

Գեղարքունիք Վարդենիսի 21 Ավագ դպրոց, Հ.Արզոյան փ.16-ում տեղակայված թիվ 21/54 ընտրական տեղամասում և Գեղարքունիք Ակունք 21 Հանրակրթական դպրոց, Բարեկամության փ.1 նրբ.2 21/56 ընտրական տեղամասերում կահավորանքը դրված է, ընտրության ընթացքին պատրաստ, սակայն մարդիկ չկան․ ArmLur.am
________________________________________________________
Ժամը 14։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։
Քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր են արձանագրվել․ «Հայաստան» կուսակցությունների դաշինք
Արաբկիր 4/23 ընտրատեղամասում քաղաքացին փորձում է չքվեարկած քվեաթերթիկը դուրս տանել․ ArmLur.am
8/29 և 9/2 տեղամասերում ՔՊ-ի քարոզչանյութով քվեարկության հերթական դեպքերը․ Հայաքվե

Տավուշի մարզի Նոյեմբերյան վարչական շրջանի Նոյեմբերյան քաղաքի Բարեկամության 6 հասցեում գտնվող երաժշտական դպրոցում տեղակայված 37/3 ընտրական տեղամասում ՀՀ քաղաքացիները զույգերով են քվեարկում․ ArmLur.am

Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող 54 մանկապարտեզի բակում մարդիկ հերթ են կանգնել՝ քվեարկելու համար: 1/20 ընտրատեղամասում այսպիսի տեսարան նախորդ 3 ընտրություններում չի գրանցվել․ ArmLur.am
Գորիսի 34/60 տեղամասում հանձնաժողովի ՔՊ-ական քարտուղարը հրաժարվում է արձանագրել տեղ գտած խախտումները։
________________________________________________________
Ժամը 13:00-ի դրությամբ արձանագրված խախտումները։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության դաշինքի վստահված անձին Արթիկ քրեակատարողական հիմնարկ թույլ չեն տալիս մուտք գործել՝ պատճառաբանելով, որ ԿԸՀ-ից համապատասխան տեղեկատվությունը չի ներկայացվել քրեակատարողական հիմնարկին։ ArmLur.am
Սպիտակի Արևաշող գյուղում մի խումբ ՔՊ-ականներ մուտք են գործել ընտրատեղամաս և ուղղորդում են քաղաքացիներին` քվեախցիկում միջամտելով քվեարկությանը, հայտնում են «Ուժեղ Հայաստանից»։
8/32՝ ընտրողը հանել է թիվ 16 քվեաթերթիկը ծրարից՝ ցուցադրելով այն․ հանձնաժողովը վավեր է ճանաչել։
Լոռու մարզի Գյուլագարակ բնակավայրի 22/32 ընտրատեղամասում արձանագրվել են դիտորդի գործունեությանը խոչընդոտող գործողություններ և ճնշման դրսևորումներ։ Մասնավորապես, ընտրատեղամասում գտնվող կուսակցություններից մեկի վստահված անձը, ըստ դիտորդի, ուղղորդել է ընտրողներին։ Դիտորդի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո վստահված անձը փորձել է ճնշում գործադրել դիտորդի նկատմամբ և հայտարարել, որ կհասնի նրա հեռացմանը ընտրատեղամասից։
7/6 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի պահանջը՝ քվեարկության գաղտնիության խախտման ռիսկի վերաբերյալ գնահատականը գրանցամատյանում արձանագրելու մասին․ «Ականատես» դիտորդական առաքելություն
________________________________________________________
Ժամը 12։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։
8/10 տեղամասում թափվել են չքվեարկված քվեաթերթիկները։
Գորիսում տեղակայված թիվ 34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը տեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներին։
Արտաշատի 12/4 ընտրատեղամասի դիմաց ՔՊ քարոզչական պաստառն է․ «Հետք»

Ահազանգ. Գարգառի 22/34 ընտրատեղամասում վարչական ղեկավարը ու իր թիմակիցները ուղղորդում են քաղաքացիներին։
ՔՊ վստահված անձը շատ մոտ է գտնվում քվեախցիկին ու աչքը ուղիղ ընտրողին է։
8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքը:
Մեծ Այրում համայնքում տեղակայված թիվ 24/37 ընտրատեղամասից ահազանգում են, որ վարչական ղեկավար Արսեն Ղարագյոզյանը ընտրատեղամասի մուտքի մոտ կանգնած է եղել ցուցակներով ու ուղղորդելիս է եղել բնակիչներին։ Վարչական մասն ու մանկապարտեզը նույն շենքում են, ղեկավարի աշխատասենյակի դուռը և ընտրատեղամասի մուտքի դուռը իրար մոտ ու ըստ ահազանգող բնակչի` վերջինս միջամտում է ընտրական պրոցեսին։ Նկարահանման պահին վարչական ղեկավարը տարածքում չէր, սակայն նրա եղբայրը՝ Կամո Ղարագյոզյանը, ընտրատեղամասի բակում էր մի խումբ երիտասարդների հետ ու «կառավարում» էր իրավիճակը։ Ահազանգից հետո հենց վարչական ղեկավարի եղբայրն է զգուշացրել Արսեն Ղարագյոզյանին հեռանալ տարածքից՝ տեսախցիկի առջև չերևալու համար։
Գյումրու 31/41 ընտրատեղամասից արված այս տեսանյութից պարզ է դառնում, որ քաղաքացիները քվեաթերթիկները դուրս են բերում քվեախցիկից, ցուցադրում վերահսկողներին և այնուհետև նետում աղբարկղը։
23/58 տեղամասում, որտեղ զինծառայողներ են քվեարկում, գտնվում են ռազմական ոստիկանության ներկայացուցիչները՝ չպահպանելով սահմանված 50 մետր հեռավորությունը․ Հայաքվե
Ահազանգ Օշականից. Օշականի մշակույթի տուն, 17/25 ընտրատեղամաս, քաղաքացիները մուտք են գործում քվեաթերթիկով։
_____________________________________________
Ժամը 11։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։
Երևանի Նոր Նորք համայնքի թիվ 2/37 ընտրատեղամասում հայտնաբերվել է 3 դեպք, երբ ընտրողների հասցեներում այլ քաղաքացիներ են գրանցված եղել:
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը շարունակում է իր ապօրինությունները ընտրատեղամասերում
Այս անգամ Տաշիրի Սարատովկա գյուղում Արամ Խաչատրյանը ապօրինի մուտք է գործում ընտրատեղամաս և միջամտում քվեարկությանը:
Արամ Խաչատրյանը պատգամավորի թեկնածու է և իրավունք չունի գործել ընտրատեղամաս քվեարկության ժամանակ:
Նոյեմբերյանի 37/19 ընտրատեղամասից ԱԱԾ-ի և Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից առանց բացատրության, ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայաստան» դաշինքի 4 աջակից։ Նրանց գտնվելու վայրն անհայտ է։ «Ազգային ճակատ» տգ ալիք
Երևանի 7/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը Yerevan.Today-ի նկարահանող խմբին ներս չի թողնում՝ պատճառաբանելով, թե հավատարմագրումը բնօրինակը չէ
7/03 տեղամասում կուտակումներ են, տարածքը փոքր է։
23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբ։
Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը Տաշիրի Մեծավան գյուղի 25/28 ընտրատեղամասում խոչընդոտել տարեց կնոջ քվեարկությանը, որը մինչ այդ պատահաբար հայտնել է, որ ընտրելու է Ուժեղ Հայաստան դաշինքին:
Երևանի 9/53 տեղամասում քաղաքացիներին 3-րդ համարի երկուական քվեաթերթիկ են տալիս, որ Ուժեղ Հայաստանի քվեաթերթիկները արագ սպառվեն։
ՔՊ քարոզարշավի գլխարկով անձը` 12/61 տեղամասում:
________________________________________________________
Ժամը 10։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։
Օձուն գյուղի 24/09 ընտրատեղամասի մոտ գյուղի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրության:
Վանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում ընտրական քվեաթերթիկի ծրար է հայտնվել:
Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանը չի հեռանում 36/20 ընտրատեղամասից:
5/08 տեղամասում քաղաքացին մոտեցել է քվեարկելու, բայց իր փոխարեն արդեն ստորագրված էր:
Yerevan.Today-ին հայտնում են, որ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում 45 սահմանապահ զինծառայող հրամանատարի հատուկ վերահսկողության ներքո տարվել է ընտրության։
Yerevan.Today-ը ահազանգ է ստացել, որ Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի տարբեր ընտրատեղամասերում ՔՊ-ի վստահված անձինք ուղղորդում են քաղաքացիներին, ստեղծում են վախի մթնոլորտ՝ օգտվելով տեղացի և ծանոթ լինելու հանգամանքից, քաղաքացիների հետ մտնում են ընտրատեղամասեր և ուղեկցում դեպի քվեախցիկ։
Բաց քվեարկության դեպք 4/19 ընտրատեղամասում։
28/1, 36/5 ընտրատեղամասերում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվում:


Կուտակում 23/41 տեղամասում։

Ժամը 09։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։
Վարդենիս քաղաքի և հարակից գյուղերի տարբեր ընտրատեղամասերում ՔՊ-ի վստահված անձինք ուղղորդում են քաղաքացիներին, ստեղծում են վախի մթնոլորտ՝ օգտվելով տեղացի և ծանոթ լինելու հանգամանքից, քաղաքացիների հետ մտնում են ընտրատեղամասեր և ուղեկցում դեպի քվեախցիկ. YerevanToday
Կապանի 35/2 ընտրատեղամասի մոտակայքում փակցված են ՔՊ-ի պաստառները։
23/42 տեղամասի քվեախցիկում նկարում են քվեարկության ընթացքը:
Երևանի Հարավարևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի որոշ շենքերի բնակիչներ չեն կարողանում գտնել իրենց ընտրատեղամասը։
Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։ Տարիներ շարունակ իրենց ընտրատեղամասը եղել է թիվ 93 մանկապարտեզում, հիմա տեղափոխել են այլ մանկապարտեզ և չեն ծանուցել բնակիչներին։
Իսկ ընտրատեղամասին նոր տեղանքում նաև ցուցանակ չկա փակցված։
Երևանի 7/35 ընտրատեղամասում քվեարկությունը դադարեցվել է, քանի որ ուղիղ հեռարձակումը ցուցադրում է այլ տեղամասի՝ 7/34-ի կադրերը։
Գորիսի 34/03 ընտրատեղամասում ՔՊ կուսակցության ներկայացուցիչը օգնության կարիք ունեցող բնակչին ուղղորդել է, որ 3-րդ համարի քվեաթերթիկը տրցակի տակ դնի։
ՈՒՂՂՈՐԴՈՒՄ ՔՊ-Ի ՕԳՏԻՆ․ Քաղաքացին ահազանգում է, որ Արմավիրի թիվ 11 մանկապարեզի տարածքում գործող ընտրատեղամասում քվեաթերթիկները ընտրողներին փոխանցելիս 16 համարի քվեաթերթիկը տրցակի վերջում են դնում, որպեսզի ընտրողները հեշտ կողմնորոշվեն, հաղորդում է BIG BROTHER տելեգրամյան ալիքը։
Գորիս քաղաքի 34/03 ընտրատեղամասում ՔՊ-ի՝ լուսանկարում պատկերված ներկայացուցիչը մոտեցել է թիվ 3 քվեաթերթիկն ընտրած քաղաքացուն և հորդորել փոխել իր ընտրությունը։ Դեպքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացվել է պահանջ՝ խախտումն արձանագրելու և համապատասխան գրառում կատարելու համար, սակայն վերջինս հրաժարվել է արձանագրել տեղի ունեցածը։
35/7 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ներկայացել է քարտեզի կրծքանշանով, որը բաժանվում էր քարոզարշավի ընթացքում:
15/21 ընտրատեղամասում արձանագրվել է դեպք, երբ քվեարկությունն իրականացվել է ոչ թե ընտրողի, այլ նրա հարազատի կողմից:
Քվեարկության գաղտնիության խախտում 8/10 ընտրատեղամասում։
Բաց քվեարկության դեպք 8/14 ընտրատեղամասում։
________________________________________________________
Ժամը 08։30-ի դրությամբ արձանագրված խախտումները։
8/9 տեղամասում խախտված է քվեարկության գաղտնիության սկզբունքը:
Վանաձորի 23/51 տեղամասում մի քվեախցիկի հետևում կարող է շարժ լինել, իսկ մյուսի հետևի պատուհանից հնարավոր է դիտարկել քվեարկությունը: 3/13 տեղամասում քվեատուփը տեղադրված է դռան դիմաց:
Բաց քվեարկության փորձ է եղել 3/13-ում։
Թիվ 95 մանկապարտեզում 7/46 ընտրատեղամասում լույս չկա։
Քարոզչական պաստառներ` 10/1 տեղամասի մուտքի հարևանությամբ։ Խախտումներն արձանագրել է Հայաքվե նախաձեռնությունը։
Երևանի Աջափնյակ համայնքում 6/3 և 6/50 տեղամասերի վրա տեղամասերի անունները գրված չկա, քաղաքացիները ահազանգում են, որ չեն կարողանում գտնել և հեռանում են առանց քվեարկելու։
Երևանի 7/40 ընտրատեղամասում ծրարները թափանցիկ են, ինչի պատճառով քվեարկությունը տեսանելի է։
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ իր գյուղում՝ Նորապատում, Ուժեղ Հայաստանը ձայն չի հավաքելու, քանի որ բոլորին հանձնարարված է դուրս հանել համար 3 քվեաթերթիկը: Խախտումներն արձանագրել է BIG BROTHER տելեգրամյան ալիքը։



























