Բակո Սահակյանն ընդունել է ՍԴՀԿ պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Սոցիալ-Դեմոկրատական Հնչակյան կուսակցության պատվիրակությանը՝ ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:
Քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը կարեւորել է ավանդական կուսակցությունների հետ սերտ փոխգործակցությունը՝ այն համարելով պահանջված եւ կարեւոր համազգային խնդիրների լուծման համար:




Լրահոս