Հարց քաղաքացիներից` գործազուրկ խնամակալին արդյո՞ք որևէ գումար հասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  90-ամյա սկեսուրս արդեն 3 տարի է՝ գամված է անկողնուն, ես եմ նրա խնամողը: Ունեմ գործազուրկի կարգավիճակ, զբաղվածության կենտրոնից ինձ առաջարկվել է աշխատանք, բայց ստիպված հրաժարվել եմ: Որպես խնամակալ կամ խնամող` արդյո՞ք ինձ հասնում է որեւէ գումար. ո՞ւմ պետք է դիմեմ:

Անահիտ Թումանյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ օրենսդրությամբ խնամակալության նպաստի տեսակ սահմանված չէ: «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված է ընտանեկան նպաստը, որը նշանակվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքի հաշվառվելու արդյունքում ձեռք բերած անապահովության միավորի հիման վրա:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով` ընտանեկան նպաստ նշանակվում է այն աղքատ ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է ընտանիքի անապահովության սահմանային միավորից, որը սահմանում է ՀՀ կառավարությունը, որի 29.12.2011թ. «2012թ. պետական նպաստների չափերը սահմանելու մասին» N 1861-Ն որոշմամբ՝ 2012թ. ընտանեկան նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը:

Այդ կապակցությամբ ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է փաստացի բնակության վայրի սոցծառայություններ տրամադրող տարածքային մարմին՝ ներկայացնելով ընտանիքի կազմի, եկամուտների, սոցիալական խմբերի եւ այլնի վերաբերյալ հավաuտի եւ ամբողջական տեղեկությունները հավաստող փաստաթղթեր: Դիմումատուն թող դիմի սոցծառայությունների փաստացի բնակության վայրի տարածքային մարմին, հաշվառվի, որից հետո ձեռք բերած անապահովության միավորով կորոշվի նրա ընտանիքի՝ ընտանեկան նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու իրավունքը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք՝ ընթերցողը կդիմի սոցիալական աջակցության տարածքային մարմին, որտեղ նրա խնդրին պատշաճ լուծում կտրվի:

 




Լրահոս